հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում հրադադարի մոնիթորինգի համատեղ կենտրոնի ստեղծման հարցը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում հրադադարի մոնիթորինգի համատեղ կենտրոնի ստեղծման հարցը

Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի կենտրոնի ստեղծումը, ընդ որում՝ Էրդողանը կողմ է արտահայտվել դրա շուտափույթ աշխատանքին: Այդ մասին հաղորդել են Էրդողանի վարչակազմի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ria.ru-ն:

"Մեր նախագահը Պուտինի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ղարաբաղյան ճգնաժամի եւ տարածաշրջանում կայունության ապահովման համար ձեռնարկված քայլերի շրջանակներում անհրաժեշտ է, որ Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվելիք մոնիթորինգի կենտրոնը հնարավորինս արագ սկսի աշխատանքը", -ասված է թուրքական կողմի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ, նկատի ունենալով ՛՛Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը՛՛, Էրդողանն ընդգծել է, որ "համաձայնագրի իրականացման ընթացքում հայկական կողմը չպետք է խուսափի իր պարտականություններից":

  • Կիսվել: