շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պուտինի ուշադրության կենտրոնում է Արցախի բնակիչներին ջեռուցմամբ ապահովելու հարցը 

Պուտինի ուշադրության կենտրոնում է Արցախի բնակիչներին ջեռուցմամբ ապահովելու հարցը 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակիչներին ջեռուցմամբ ապահովելու հարցը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինը ԼՂ-ում խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, դիմելով Նովակին, ասել է. ՛՛Ալեքսանդր Վալենտինովիչ, դիմում եմ Ձեզ. ձմեռ է գալիս, տեղանքը լեռնային է, ցրտերը մոտենում են: Այդ պատճառով պետք է հաշվի առնել այդ հարցն ու քննարկել հայկական կողմի հետ: Ես Ձեզ խնդրում եմ ուշադրություն դարձնել այդ հարցին՛՛:

Միևնույն խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահը խնդրել է վերլուծել՝ հասկանալու համար, թե ինչի կարիք ունեն Ղարաբաղի բնակիչները:

՛՛Մենք հաճախ լսում ենք հակամարտության գոտում ռազմական գործողություններից տուժած անձանց աջակցելու եւ ցավակցական խոսքեր: Սակայն բացի այդ խոսքերից ոչինչ տեղի չի ունենում: Ես կցանկանայի խնդրել ձեզ արագ լուծել այդ հարցերը եւ հասկանալ, թե ինչի կարիք ունեն հակամարտության գոտում մարտական գործողություններից տուժած եւ օգնության կարիք ունեցող մարդիկ՛՛,-ասել է նա:

Պուտինը նաեւ մարդասիրական կենտրոնի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրել է  գործընկերների հետ համագործակցության վրա:

 

 

  • Կիսվել: