ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ խոսնակը հերթական հերոսական դրվագն է ներկայացրել

ՊՆ խոսնակը հերթական հերոսական դրվագն է ներկայացրել

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը առաջնագծում երեկ տեղի  ունեցած մարտերից  հերթական հերոսական դրվագն է ներկայացրել։

"Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։
Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։
Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել",-  գրել է նա։

  • Կիսվել: