հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետությունը կշարունակի աջակցել երիտասարդ ընտանիքներին

Պետությունը կշարունակի աջակցել երիտասարդ ընտանիքներին

«ԱՀ կառավարության կայացած նիստում, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը, ի թիվս մի շարք հարցերի, կառավարությունը հավանության է արժանացրել պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացումն ապահովող 2020-2022 թթ. ծրագիրը եւ միջոցառումների ցանկը:

Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի հավաստմամբ, նախատեսվող ծրագրի նպատակն է` միջոցառումների շնորհիվ ապահովել ժողովրդագրական բացասական միտումների կանխումն ու իրավիճակի կայունացումը: Վիճակագրական տվյալների համաձայն, Արցախի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2019 թ. դրությամբ կազմել է 148 հազար մարդ: Նրա խոսքով, բնակչության թվաքանակի փոփոխությունները պայմանավորված են բնակչության աճի բաղադրիչների` ծնելիության, մահացության, ամուսնության,  ամուսնալուծության եւ միգրացիայի ցուցանիշների փոփոխություններով:

«Հաշվի առնելով վերջին տարիներին հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդագրական զարգացումների միտումները, սահմանվում է ծնունդների աճի ապահովում` հատկապես 3-րդ, 4-րդ եւ յուրաքանչյուր երեխայի ծննդյան նյութական խրախուսում: Խնդիր է դրվում մանկամահացության դեպքերի նվազեցման, երիտասարդ ընտանիքների ձեւավորման գործընթացների նպատակային ներազդման միջոցով աստիճանաբար բարելավել բնակչության սեռատարիքային կառուցվածքը, կատարելագործել ժողովրդագրական զարգացմանն առնչվող իրավական դաշտը եւ մեղմել բնակչության տարածքային տեղաբաշխման անհամաչափությունը»,- տեղեկացնում է նախարարը: Ընտանիքի ընդլայնված վերարտադրության ապահովման նպատակով, 2020-2022 թթ. կշարունակվի երեխայի ծննդյան նյութական խրախուսման տարբերակված մոտեցումը` 1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը պահպանելով 100 000 դրամ, 2-րդ երեխայինը` 200 000 դրամ, 3-րդ երեխայինը` 500 000 դրամ, 4-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխային, 18 տարին լրանալու դեպքում, տրամադրվում է չափահասության նպաստ` համապատասխանաբար 500 000 եւ 700 000 դրամ: Հինգ եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի համար գնվում է բնակարան կամ բնակելի տուն կամ կառուցվում է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

  • Կիսվել: