երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պետք է պատժամիջոցների ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր իրագործում են էթնիկ զտում. Զովկո

Պետք է պատժամիջոցների ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր իրագործում են էթնիկ զտում. Զովկո

ԵՄ-ն պետք է կենտրոնանա այն բանի վրա, որ Լեռնային Ղարաբաղում մնացող մարդկանց կյանքերը պաշտպանվեն, իսկ Եվրոպայի աչքերի առաջ զարգացող էթնիկ զտումները չպետք է անտեսվեն եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կողմից։ Այս մասին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման թեմայով Եվրոպական խորհրդարանում քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն։

Նրա խոսքով՝ կանխարգելիչ դիվանագիտությունը «լիովին ձախողվել է» ինչպես եվրոպացիների, այնպես էլ միջազգային հանրության կողմից, «որն ամիսներ շարունակ սպասում էր, որ այս ամենը տեղի կունենա»։

«Մենք չպետք է փոխզիջումների գնանք ավտորիտար որևէ վարչակարգի հետ։ Նախ և առաջ, պետք է պատժամիջոցների ենթարկվեն բոլոր նրանք, և ձերբակալման հրամաններ տրվեն բոլոր նրանց համար, ովքեր իրագործում են էթնիկ զտում, որովհետև մենք չենք կարող կրկնել մի բան, որը տեղի է ունեցել Բալկաններում շատ տարիներ առաջ», - ասել է Զովկոն։

 

  • Կիսվել: