երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետք չէ անտեսել կրոնական առաջնորդների դերը ԼՂ կարգավորման գործընթացում. Համայն Ռուսիո պատրիարք

Պետք չէ անտեսել կրոնական առաջնորդների դերը ԼՂ կարգավորման գործընթացում. Համայն Ռուսիո պատրիարք

Դուրս բերելով կրոնական գործոնը ղարաբաղյան հակամարտությունից` մենք, իհարկե, էապես իջեցրեցինք այս հակամարտության հնարավոր աստիճանը` դրանից բխող հետեւանքներով: Այս մասին ՛՛Ռոսիա՛՛ ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Նա նշել է, որ հուսով է, որ խաղաղություն կլինի, եւ հավելել է, որ ինքը հիմնվում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի եւ Ադրբեջանի եկեղեցական եւ կրոնական իշխանությունների դիրքորոշումների վրա:
 
՛՛Դուք գիտեք, որ Ռուսաստանի եկեղեցին նախաձեռնել է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը` Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Գերագույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլման առաջնորդ փաշա-զադեի մասնակցությամբ: Մենք նման բանակցությունների մի քանի փուլ ենք անցկացրել եւ պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ: Եվ ես կարծում եմ, որ այս բանակցությունների հիմնական արդյունքն այն է, որ երկու հոգեւոր առաջնորդները, որոնց թիկունքում կանգնած է ժողովրդի մեծամասնությունը, խոսեցին միմյանց հետ, եւ այս զրույցը շատ հանգիստ էր այն իմաստով, որ չկային մեղադրանքներ, լարվածություն:
 
Չնայած յուրաքանչյուրն ուներ իր փաստարկները, եւ այդ փաստարկներն ազնվորեն էին արտահայտվում, դրանք չեն ուղեկցվել ատամների կրճտոցով, երբ հույզերը գերակշռում են եւ երբ երկխոսությունը գրեթե բանավոր պատերազմի է վերածվում: Նման բան երբեք չի եղել, եւ դա տեղի էր ունենում այն պատճառով, որ հենց հոգեւոր առաջնորդներն են լիովին պատասխանատվություն կրում իրենց ժողովրդի հոգեւոր վիճակի համար՛՛,-նշել է Պատրիարքը:
Նա ասել է նաեւ, որ կրոնական առաջնորդների դերը կարեւոր է, ինքը չի չափազանցնում, բայց նաեւ պետք չէ թերագնահատել:
 
՛՛Հանելով կրոնական գործոնն այս առճակատումից` մենք, իհարկե, էապես իջեցրեցինք այս հակամարտության հնարավոր աստիճանը` դրանից բխող հետեւանքներով: Ուստի, առանց չափազանցնելու կրոնական առաջնորդների դերը, ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն:
 
Ռուսական եկեղեցին պատրաստ է նաեւ մասնակցել այս գործընթացին` շատ բարդ խնդրի լուծման գործում իր խաղաղապահ ներդրումն ունենալու համար, որը, ցավոք, այս պահին կարող էր կասեցվել միայն ռուս խաղաղապահների առկայությամբ: Աստված տա, որ կրոնների խաղաղարար ներուժը փոխարինի պատերազմող կողմերը բաժանած զենքով մարդկանց ներկայությանը՛՛,-ասել է Համայն Ռուսիո պատրիարքը:

  • Կիսվել: