ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր ուղերձ կլինի Հայաստանին․ Էրդողան

Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր ուղերձ կլինի Հայաստանին․ Էրդողան

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի  և Թուրքիայի նախագահների առանձնազրույցը, ինչես նաև հանդիպումը ընդլայնված կազմով:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի Շուշիում բացել գլխավոր հյուպատոսություն, երբ Ադրբեջանը ցանկանա։ Նրա խոսքով՝ դա կարևոր ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին։

Էրդողանի խոսքով՝ Շուշիի հռչակագրի շնորհիվ Անկարայի և Բաքվի հարաբերությունները հասել են դաշնակցային մակարդակի, և թուրքական կողմը հաստատակամ է հետագայում ևս զարգացնել փոխգործակցությունը Ադրբեջանի հետ:

 

 

  • Կիսվել: