ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Էրդողանը հանդիպել է Բայդենի հետ

Էրդողանը հանդիպել է Բայդենի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարում ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Էրդողանի և Բայդենի հանդիպումը Հռոմում սկսվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, բանակցությունների մեկնարկից առաջ լրագրողները Բայդենին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառել։ ԱՄՆ նախագահը հրաժարվել է պատասխանել՝ ասելով, որ պատրաստվում է լավ հանդիպում ունենալ թուրք գործընկերոջ հետ։

Ղեկավարներին լուսանկարելու արարողությունից հետո Թուրքիայի նախագահը հակիրճ զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ասել է, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները կքննարկեն Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ամերիկյան F-16 կործանիչներ գնելու ծրագրերը։

  • Կիսվել: