շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պատերազմից հետո շատ կարևոր է մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը. ԱՀ արտգործնախարար

Պատերազմից հետո շատ կարևոր է մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը. ԱՀ արտգործնախարար

2020 թ. պատերազմից հետո շատ կարևոր է մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, ինչին հասնելու համար անհրաժեշտ է համապատասխան ռազմավարություն և մարտավարություն:

 Այս մասին այսօր տեղի ունեցած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով 2022թ. գերատեսչության անելիքներին:

«Մենք վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային քաղաքականություն, միաժամանակ, հնարավորինս զուսպ ու գովազդից զուրկ տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն: Շատ ավելի կարևոր է հասնել շոշափելի արդյունքների, քան գովազդելու արդյունքում ավելի փչացնել և բարդացնել գործընթացը: Շարունակելու ենք համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել մեր համահայկական միասնականությունը և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Մեզ համար որպես կարևորագույն ուղղություն հանդիսանալու է Արցախի միջազգային ճանաչումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ համագործակցություն հաստատելը և կապերի խորացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը», - նշել է Դ. Բաբայանը:

  • Կիսվել: