ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի Ստեփանակերտի և Երևանի աշխատանքային խմբերն ընդունել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական աջակցության մոտավորապես 8500 հայտ, որից արդեն հաստատվել է 640-ը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Հասրաթյանը:
 
«Կառավարության որոշմամբ՝ սահմանված են աջակցության հիմնական ուղղություններ՝ հասարակական և արտադրական շինությունների, թեթև մարդատար մեքենաների, բեռնատար, հատուկ գյուղատնտեսական և շինարարական տեխնիկաների, խոշոր և մանր եղջերավոր անասունների, մեղվաընտանիքների, ինչպես նաև խոզերի, պտղատու այգիների կորստի դեպքում իրավաբանական անձանց հաշվեկշռում ունեցած վնասի չափով աջակցություն:
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու
 
Այս բոլոր վնասները հաստատելու համար կառավարության որոշմամբ սահմանված է որոշակի տեղեկությունների, տեղեկանքների առկայության անհրաժեշտություն: Բոլոր տեղեկությունները մուտքագրվում են հատուկ ծրագիր, որից հետո, առանց մարդկային գործոնի, ծրագիրը ինքնուրույն սահմանում է տվյալ քաղաքացու, տվյալ ընտանիքի աջակցության չափը: Այնուհետև ներկայացվում է հանրապետության նախագահի կողմից ստեղծված Վնասի աջակցման հանձնաժողովին: Հաստատումից հետո այս որոշումը ուղարկվում է Ֆինանսների նախարարություն:
 
Հայտերի բավարարման գործընթացը ամենևին կապ չունի վնասի չափի հետ:
 
Մենք քննարկում և որոշումներ ենք կայացնում՝ ըստ քաղաքացիների հայտերի հերթականության», - նշեց Մ. Հասրաթյանը և հավելեց, որ թշնամու վերահսկողության տակ մնացած հասարակական ու արտադրական շինությունների առումով վերջերս աջակցության չափի փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ հասարակական շինությունների համար հաշվարկվել է կադաստրային արժեքի եռապատիկը, իսկ արտադրականի համար՝ յոթնապատիկը:

  • Կիսվել: