ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Փաստ»․ Արցախում պաշտոնական քարոզարշավը չսկսված՝ թեկնածուները միմյանց դեմ սեւ PR են սկսել

«Փաստ»․ Արցախում պաշտոնական քարոզարշավը չսկսված՝ թեկնածուները միմյանց դեմ սեւ PR են սկսել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Արցախում, որտեղ գարնանը սպասվում են լուրջ քաղաքական գործընթացներ։ Մասնավորաբար, ընտրական գործընթացի մեկնարկին ընդառաջ, Քարվաճառում նոր ՀԷԿ-երի շինարարության դեմ հացադուլ է սկսել այդ շրջանի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը։

Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի քաղաքական թիմի անդամ է: 

Ի դեպ, հացադուլից զատ, Արցախում այս օրերին ընդհանուր առմամբ հակահէկային որոշ ակցիաներ են նախաձեռնվում, որոնց հիմքում, ըստ նույն աղբյուրների, նախագահի հիմնական թեկնածուներից մյուսի՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի դեմ հանրային դժգոհություններ ստեղծելն է։ 

Վերջինս համարվում է ոլորտի զարգացման հիմնական ջատագովներից, եւ որոշ ՀԷԿ-եր հենց նրա անվան հետ են կապվում։ Փաստացի, ստացվում է, որ պաշտոնական քարոզարշավը չսկսված՝ թեկնածուները միմյանց դեմ սեւ PR են սկսել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: