չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան

Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան

Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

«Այսօր, նախընտրական քարոզարշավի վերջին օրը, Ստեփանակերտում, քաղաքացիների հետ անհատական հանդիպումների քարոզարշավի շրջանակներում, ես , Ք.Իվանյանի անվան վարժարանի մուտքի մոտ հանդիպեցի երեք զինծառայողի, որոնց հետ զրուցեցի և նախընտրական բուկլետ տվեցի:
Այնուհետև, ինձ հասած տեկեկության համաձայն, իմացա, որ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը հանձնարարել է այդ փաստի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնել, ինչը խախտում է ընտրողի իրավունքները և ըստ այդմ՝ հակաօրինական է: Դա ուղղակի ճնշում է ընտրողի վրա:

Այս դեպքի վերաբերյալ ինձ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ջալալ Հարությունյանը ասաց, որ ինքը ունի համապատասխան որոշում, որ զինծառայողները ընտրական գործընթացներին չխառնվեն:
Շատ վատ է, որ պաշտպանության նախարարը տեղյակ չէ ընտրողների իրավունքներից, տեղյակ չէ, որ զինծառայողը նաև ընտրող է և որ ընտրությունները ևս ընտրական գործընթաց են:
Խորհուրդ եմ տալիս ընտրական օրենգրքին ծանոթանալ և հորդորում եմ չխոչնդոտել նախընտրական գործընթացներին:
Նաև զգուշացնում եմ՝ օրենքի առջև պատասխան են տալու բոլորը:

https://bit.ly/2UIrTz3 »,- մասնավորապես ասված է նրա տարածած հայտրարության մեջ։

 

  • Կիսվել: