շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փաշինյանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագրի մասին

Փաշինյանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագրի մասին

Շուտով կմեկնարկի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ծրագիրը քննարկման փուլում է և վերաբերում է նաև 44-օրյա պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։

«Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կառուցվում է 140 տուն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար։ Ընդ որում, Չինար գյուղում 1990 թվականից մինչև 2020 թվականը ոչ մի տուն չի կառուցվել»,-ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: