երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին։ Այս մասին հայտնում է Artsakhpress.am-ը:

Պարգև արքեպիսկոպոսը նշել է, որ քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե պառակտված։ Արցախի հոգևոր հայրը քաղաքական ուժերին կոչ է արել որոշակի պատասխանատվություն ստանձնել դա ապահովելու համար։

«2020 թվականի մարտի վերջին տեղի են ունենալու Արցախի Հանրապետության նախագահի և ԱԺ ընտրություններ։ Ես՝ որպես արցախցիների հոգևոր ծնող, ամեն ինչի համար պատասխանատվություն եմ կրում Աստծո առջև և կամենում եմ, որ մեր այս ընտանիքում ամեն ինչ լինի հաշտ ու համերաշխ։ Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջև»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Արքեպիսկոպոսը հավելել է, որ Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխըմբռնման մթնոլորտում։

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: