ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունը՝ Արցախում մարտական գործողությունների մասին

Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունը՝ Արցախում մարտական գործողությունների մասին

 Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունն անդրադարձել է արցախաադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողություններին:

Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ  Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունը  մերժում է ուժի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց:

Նշվում է, որ այս գործողությունները կարող են հանգեցնել միայն քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը և մարդկային կորուստներին:

՛՛ԱԺԿ-ն իր համերաշխությունն է հայտնում այս հակամարտության զոհերին և կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության՝ բանակցությունների շարունակման միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՛՛,-նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: