շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Soft Martakert» ոչ ֆորմալ կրթական ծրագիրն ընթացքի մեջ է

«Soft Martakert» ոչ ֆորմալ կրթական ծրագիրն ընթացքի մեջ է

«Փափուկ Մարտակերտ»-ը Արցախում իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագիր է, որի հիմնադիրները 4 երիտասարդներ են՝ Հակոբ և Մերի Հովհաննիսյանները, Տաթևիկ և Նարե Ղահրամանյանները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի համահիմնադիր Մերի Հովհաննիսյանը նշեց, որ գաղափարն առաջացավ Մարտակերտի երիտասարդների շրջանում ակտիվություն մտցնելու համար. նպատակն է ստեղծել այնպիսի ցանց, որը հնարավորություն կտա Մարտակերտի շրջանում տարբեր գաղափարներ իրագործել և դրանով զարգացնել շրջանը։

«Փափուկ Մարտակերտ» ծրագիրը հնարավորություն է տալու մարտակերտցիներին ստանալ փափուկ հմտություններ, այսինքն՝ մարդկանց հետ շփվելու, համագործակցելու, թիմային աշխատանքներ կատարելու հմտություններ:

Բնութագրությունը հասանալի չէ

Մենք Հայաստանում և Արցախում կապեր ենք հաստատում որոշակի հաջողություններ գրանցած անհատների հետ, ովքեր պատրաստ են վեբինարի կամ դասընթացի միջոցով ինչ-որ բան սովորեցնել մարտակերտցիներին։ Ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Ունեցել ենք վեբինար «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ի համահիմնադիր Մայիս Մարգարյանի հետ, ով խոսել է «Մոտիվացիա» թեմայով։ Ծրագրում ենք սկսել վեբինարների շարք տարբեր թեմաներով (առաջնորդություն, ժամանակի կառավարում և այլն)։ Ունենալու ենք նաև դասընթացներ՝ թվային գործիքների տիրապետելու նպատակով։ Ծրագրի հետագա նպատակն է՝ օֆլայնացնել այս հանդիպումները՝ ստեղծելով երիտասարդական կենտրոն Մարտակերտում», - նշեց Մ. Հովհաննիսյանը և հավելեց, որ մասնակից դառնալու համար մարտակերտցիները կարող են դիմել՝ լրացնելով հետևյալ հայտը:

  • Կիսվել: