ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը․ իրավիճակն՝ Արցախի ավտոճանապարհներին

Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը․ իրավիճակն՝ Արցախի ավտոճանապարհներին

Առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

 Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
 
«Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը: Շրջանի մյուս միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ հորիզոնական տեսանելիությունը թույլ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Դժվարանցանելի են Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները: Այս ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:
 
Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները բաց են:
 
Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները հիմնականում բաց են, որոշ հատվածներում առկա է մերկասառույց:
 
Դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Մխիթարաշեն, Սարուշեն, Փառուխ և և Ռև համայնքների ճանապարհները:
 
Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սարավան-Զանգեր, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, ճանապարհահատվածները:
 
Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար հորդորում ենք հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: