ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վաղվանից ԱՀ-ում հաշվառված հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն

Վաղվանից ԱՀ-ում հաշվառված հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության և ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00) կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն՝ հանրապետությունում հաշվառված հղիներին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱՆ-ից:

՛՛Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Առաջկա օրերին կկազմակերպվի գործընթացը և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:

Կից ներկայացնում ենք փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը:

1️⃣ Ձեթ
2️⃣ Շաքարավազ
3️⃣ Բրինձ
4️⃣ Հնդկաձավար
5️⃣ Ոսպ
6️⃣ Հաճար
7️⃣ Մակարոնեղեն
8️⃣ Սպագետի
9️⃣ Թեյ
1️⃣0️⃣ Շոգեխաշած տավարի միս
1️⃣1️⃣ Անձեռոցիկ
1️⃣2️⃣ Ատամի մածուկ
1️⃣3️⃣ Օճառ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: