Ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում․ ՊՆ խոսնակ
Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
"Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները",- գրել է խոսնակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։