ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն... Ալեքսեյ Ասրյան

Նվիրումը` անմահություն... Ալեքսեյ Ասրյան

Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության հերոսաբար ընկան բազմաթիվ քաջազուններ։ Նրանցից է Ալեքսեյ Ասրյանը։

Ալեքսեյ Արարատի Ասրյանը ծնվել է 2001թ. հոկտեմբերի 28֊ին, քաղաքամայր Ստեփանակերտում։

2007-2013թթ. հաճախել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց։ 2013֊2016թթ. սովորել է ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում։

2016֊2019թթ. սովորել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Դպրոցն ավարտելուց հետո՝ 2019թ.-ին, ընդունվել է ԱրՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որն այդպես էլ չի հասցրել ավարտել։ Ալեքսեյը դեռ մանկուց աչքի էր ընկնում աշխուժությամբ, ընկերասիրությամբ ու անմիջականությամբ։ Ե՛վ դպրոցում, և՛ ընկերական միջավայրում բոլորը սիրում և վստահում էին նրան։ 2020թ. հունվարի 8֊ից համալրել է ԱՀ ՊԲ շարքերը` ծառայության անցնելով Մարտունու 2֊րդ պաշտպանական շրջանում։ Ինը ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Տիրապետում էր Հաստոցային ավտոմատ նռնականետին(ՀԱՆ), որն էլ պատճառ դարձավ դիրքից դիրք տեղափոխելուն։ Հաճախ էր դիրքերից զանգում ընտանիքի անդամներին, տրամադրությունը միշտ բարձր էր, ասում էր՝ «Ամեն ինչ կարգին է, իմ մասին մի մտածեք»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հերոսի քույրը՝ Ալիսան։

Բնութագրությունը հասանալի չէ

Ալեքսեյը մասնակցել է Մարտունու, Կարմիր Շուկայի և Վարանդայի մարտերին։ Զոհվել է Վարանդայում, հոկտեմբերի 24֊ի լույս 25֊ի գիշերը։

Հերոսի ինքնությունը հաստատվել է 10 ամիս նրան որոնելուց հետո` դատաբժշկական փորձաքննությամբ։ Ալեքսեյ Արարատի Ասրյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։

  • Կիսվել: