շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նրանք, ովքեր 2019-ին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Նրանք, ովքեր 2019-ին ասում էին «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Նույնիսկ ուկրաինական իրադարձություններից առաջ միջազգային հանրությունը միշտ շատ բաց ձևով աջակցել է Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը։ Բայց երբ խոսքը հասնում էր մեզ, ուղերձը հետևյալն էր. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքեք» ։ 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը։

Ալիևը նշել է, որ միջազգային հանրությունը ընտրովի է վերաբերվել Ադրբեջանին նրա «տարածքային ամբողջականության հարցում» (չակերտները՝ խմբ)։
 Բայց ինչպե՞ս կարող ես հաշտություն կնքել «ագրեսորի» (չակերտները՝ խմբ) հետ, որը «գրավել է քո հողերը» (չակերտները՝ խմբ)։

Մենք 17 տարի փորձում էինք հասնել դրան, և տեսանք, որ դա անհնար է։ Հետո տեսանք հետևյալը՝ որքան փորձում էինք խաղաղության հասնել, այնքան «ագրեսորը» (չակերտները՝ խմբ) ավելի ագրեսիվ էր դառնում։ Հայաստանն արդեն սկսել էր մեզ սպառնալ նոր պատերազմով. ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա էլ ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Իսկ ո՞վ է ասում։ Նույն մարդիկ, որոնք 2019 թվականին Ղարաբաղն անվանում էին հայկական: Մենք նոր իրողություններ ենք ստեղծել մեր ձեռքերով՝ մեր ուժի, մեր ոգու շնորհիվ»,- ընդգծել է Ալիևը։

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչպես մյուս երկրները, և դա բացահայտ հայտարարում ենք՝ ծառի հետևում չենք թաքնվում։ Այո, մենք չենք ժխտում, որ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Միջազգային իրավունքի սկզբունքները ոչ մի դեպքում չպետք է խեղաթյուրվեն քաղաքական գերակայության պատճառով»,- ասել է նա։

  • Կիսվել: