երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ներկա դրությամբ Արցախում 274 հիվանդ կա, որից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. քննարկում Արցախի ԱԺ-ում

Ներկա դրությամբ Արցախում 274 հիվանդ կա, որից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. քննարկում Արցախի ԱԺ-ում

Հունվարի 21-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:

Քննարկմանը մասնակցում էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Հրավիրված էին սոցիալական, առողջապահության, էներգետիկ համակարգի պատասխանատուներ:
Առողջապահության հիմնախնդիրները ներկայացրել է Ահ Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը:

Ներկա դրությամբ 274 հիվանդ կա, որից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Շրջափակման ընթացքում տեղափոխության անհնարինության պատճառով մեկ հիվանդ մահացել է:

Մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 42 հիվանդ, թիվն աճման միտում ունի:

Պաշարման ընթացքում Արցախում 158 երեխա է ծնվել, Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում գտնվող կանանց թիվը 23 է, հղի կանանց վիտամինային բալանսը ապահովվում է նաև խաղաղապահների օգնությամբ։

Մանկական սննդի խնդիր առայժմ չկա, դեղորայքով ապահովված են բոլոր բուժհաստատությունները: Խնդիր կա տակդիրների ու կանանց հիգիենիկ պարագաների հարցում:

Շտապօգնության մեքենաների համար վառելիք կա, որոշները կգազաֆիկացվեն, ծայրահեղ դեպքում կօգտվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներից:

Էներգետիկ ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ վառելիքի քանակով ու գեներատորներով համակարգն ապահովված է։

  • Կիսվել: