հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նախաքննությունը կպարզի ողբերգական դեպքի հանգամանքները.ԱՀ քննչական կոմիտե

Նախաքննությունը կպարզի ողբերգական դեպքի հանգամանքները.ԱՀ քննչական կոմիտե

ԱՀ Մարտունի քաղաքի ժամանակավոր բնակիչը Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի տարածքում ավտոմեքենայի սրահում իր կնոջ Գայանե Եգանյանի հետ վիճաբանել է, ապա դանակով սպանել նրան ու փորձել ինքնասպանություն գործել։ Հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ է հաղորդում ԱՀ քննչական կոմիտեն։

«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի ժամանակավոր բնակիչ Ն.Ե.-ի կողմից Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի վարչական տարածքում «Մերսեդերս-Բենս» ավտոմեքենայի սրահում իր կնոջ Գայանե Եգանյանի հետ վիճաբանելու ընթացքում՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավարությամբ խոհանոցային դանակով հարվածելու և սպանելու, այնուհետև ավտոմեքենայում ինքնասպանության փորձ կատարելու նպատակով իր հետ նախապես վերցրած բենզինով այն հրկիզելու և արդյունքում այրվածքներ ստանալու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: