ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վիճաբանության ժամանակ փեսան հրկիզել է Խնածախի բնակչի մեքենան

Վիճաբանության ժամանակ փեսան հրկիզել է Խնածախի բնակչի մեքենան

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն շրջանի Խնածախ գյուղի բնակիչ Ս.Ա.-ի և վերջինիս փեսա Վ.Ն.-ի միջև 2022թ. մայիսի 28-ին առաջացած վիճաբանության ընթացքում Վ.Ն.-ի կողմից ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ Ս.Ա.-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու և 340.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: