չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՀ Մարտունի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի թրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու հանցափորձ կատարելու համար

ԱՀ Մարտունի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի թրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու հանցափորձ կատարելու համար

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ԱՀ քրեական օրենսգրքի 33-279-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված, խոշոր չափերի հասնող՝ 15.09 գրամ «Մարիխունա» տեսակի և զգալի չափերի հասնող 0.134 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու հանցափորձ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ Մարտունի քաղաքի 1977թ ծնված Ն.Պ-ն։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: