կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մուշկապատի ազատ բնակֆոնդը սիրով կտրամադրենք մեր տեղահանված հայրենակիցներին. Համայնքապետ

Մուշկապատի ազատ բնակֆոնդը սիրով կտրամադրենք մեր տեղահանված հայրենակիցներին. Համայնքապետ

ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքը 271 բնակիչ ունի. պատերազմից հետո գյուղից հեռացողներ չեն եղել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուշկապատի համայնքապետ Ռուբեն Մուսայելյանը:

Բնութագրությունը հասանալի չէԽոսելով գյուղի պատմության և անվան ծագման մասին՝ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ այն որպես բնակավայր հիմնադրվել է 7-8-րդ դարերում. գյուղը հնում էլ նույն անվանումն ուներ, որը բացատրվում է երեք տարբերակով՝ «Մեջքապատ»(բարձր լեռան հարթակում գտնվելու և թիկունքը ժայռաբլուրներով պատված լինելու պատճառով), «Մշուշապատ»(տարվա մեծ մասը մշուշով պատված լինելու պատճառով), «Մուշկապատ»( «մուշկ« ծաղկի անունից)։

 

 

Բնութագրությունը հասանալի չէ«Գյուղում տեղահանված ընտանիքներ չեն հաստատվել, բայց ազատ բնակֆոնդ ունենք և սիրով 16 ընտանիքի կընդունենք մեր հյուրընկալ գյուղում:

Բնութագրությունը հասանալի չէ Համայնքապետարանի շենքը նորակառույց է. այստեղ են տեղակայված նաև բուժկետն ու գրադարանը:

Բնութագրությունը հասանալի չէՈւնենք ժամանակակից տարբերակով կահավորված ակումբ. հանդիսությունների սրահ չունենք:

Բնութագրությունը հասանալի չէԱյստեղ է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, կամ, որոշ հեղինակների վկայությամբ, Սուրբ Հովհաննեսի եկեղեցին։ Գյուղամիջյան ճանապարհները խճապատված են, սպասում ենք, որ պետական ծրագրով ասֆալտապատվեն։

Բնութագրությունը հասանալի չէԴպրոցի շենքը հիմնանորոգվել է 2005թ․֊ին՝ «Մանկության առաքելություն» հայ-ֆրանսիական կազմակերպության կողմից։ Այստեղ սովորում է 43 աշակերտ:

Բնութագրությունը հասանալի չէ2019թ.-ից Մուշկապատում գործում է «Ես» կրթական հիմնադրամի ծրագիրը, որի ռազմավարական նպատակը գյուղերից երիտասարդների արտագաղթի կանխումն է։

Բնութագրությունը հասանալի չէ Ծրագրին մասնակցում է 5 համայնքներից մոտ 80 աշակերտ. ուսումնասիրում են ծրագրավորում, ռոբոտաշինություն և դիզայն:

Բնութագրությունը հասանալի չէՄանկապարտեզ չունենք, բայց նախադպրոցական տարիքի 33 երեխա կա գյուղում: Ամառային շրջանում ջրի խնդիր ունեինք, բայց այժմ այն լուծված է:

Բնութագրությունը հասանալի չէ Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ»,-ներկայացրել է Ռ. Մուսայելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ 2 համագյուղացի է նահատակվել, 2-ն էլ վիրավորվել են:

Բնութագրությունը հասանալի չէ

Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ համայնքի ղեկավարը որպես հիմնական ուղղություններ առանձնացրեց հողագործությունն ու անասնապահությունը:

  • Կիսվել: