ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միջնորդները կփորձեն գտնել ԼՂ խնդրի կարգավորման տարբերակ՝ ըստ կողմերի կամքի. Վիսկոնտի

Միջնորդները կփորձեն գտնել ԼՂ խնդրի կարգավորման տարբերակ՝ ըստ կողմերի կամքի. Վիսկոնտի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ որոնել՝ հաշվի առնելով կողմերի կամքը: Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիացի համանախագահը, մասնավորապես, նշել է. ՛՛Միջնորդները կփորձեն գտնել տարբերակ՝  համաձայն կողմերի կամքի: Մենք հասկանում ենք իրադարձությունների զարգացման նոր օրակարգը: Բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման հավաքական ստեղծման համար: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքին՝ մնացած բոլոր հարցերի շուրջ, դա ամբողջովին կախված կլինի ձեզնից: Դրա համար լավ հիմք կա: Մենք անցումային փուլում ենք, եւ ապագայի ծրագրերը կարող են մշակվել՛՛:

Վիսկոնտին հավելել է նաեւ, որ Ֆրանսիայի կառավարությունը ողջունում է Ղարաբաղում հրադադարի ռեժիմը, ՛՛որը վերջ է դրել պատերազմին՛՛:

 

  • Կիսվել: