հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միջազգային փոստային առաքանու համար «Արցախփոստ»-ում նոր ծառայություն կգործի

Միջազգային փոստային առաքանու համար «Արցախփոստ»-ում նոր ծառայություն կգործի

Միջազգային փոստային առաքանին սահմանված ժամկետներում Հանրապետության բնակիչներին հասցնելու համար «Արցախփոստ»-ը նոր ծառայություն է ներդրել:

Այս մասին տեղեկացնում են «Արցախփոստ» ՓԲ ընկերությունից:

«Արցախի ազգային փոստային օպերատոր, «Արցախփոստ» ընկերությունը մտահոգված է, որպեսզի Ձեզ հասցեագրված միջազգային փոստային առաքանիները ստանաք սահմանված ժամկետներում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, սույն թվականի սեպտեմբերի 1-ից մեզ մոտ կգործի փոստային նոր ծառայություն՝ WILDBERRIES օնլայն խանութից առաքումներ դեպի հանրապետության բոլոր բնակավայրեր: Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք ներկայանալ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կենտրոնական բաժանմունք՝ Հակոբ Հակոբյան 30 հասցեով կամ զանգահարել 047-94-13-99 հեռախոսահամարին»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: