ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միջազգային հանրության մի զգալի հատված երբեմն խրախուսում է Արցախի ժողովրդին մեկուսացնելու ադրբեջանական քաղաքականությունը․ Բեգլարյան

Միջազգային հանրության մի զգալի հատված երբեմն խրախուսում է Արցախի ժողովրդին մեկուսացնելու ադրբեջանական քաղաքականությունը․ Բեգլարյան

ФАН-ը (Նորությունների դաշնային գործակալություն-խմբ․)բացառիկ հարցազրույց է հրապարակել Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Արտակ Բեգլարյանի հետ, որում նա հանգամանորեն խոսել է տարածաշրջանի զարգացման, սոցիալական ոլորտում հաջողությունների և ԼՂՀ արդի խնդիրների մասին։

«Անվտանգության խնդրին զուգընթաց բնակարանային խնդիրն ամենասուրը կմնա երկար ժամանակ։ 44-օրյա պատերազմի արդյունքում տուժած մեր հայրենակիցների բնակարանային ապահովման գործընթացը չի դադարեցվել։ Անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին զուգահեռ մենք շարունակում ենք մեծ պատասխանատվություն դրսևորել այս հարցում»,- նշել է Արցախի պետնախարարը։

Պաշտոնյան նշել է, որ Արցախի իշխանությունները երախտապարտ են բոլոր նրանց, ովքեր օգնություն են ցուցաբերում, բայց, ըստ Բեգլարյանի, փաստ է նաև, որ աջակցության չափը շատ ավելի քիչ է, քան գոյություն ունեցող կարիքներն են։ 

«Սրա հիմնական պատճառը միջազգային հանրությունից մեր մեկուսացումն է, որը հետևողականորեն իրականացվում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի բնակչության զրկանքներն ու տառապանքները հնարավորինս սրելու նպատակով։ Ցավոք սրտի, միջազգային հանրության մի զգալի հատված ընդունում և երբեմն խրախուսում է Արցախի ժողովրդին մեկուսացնելու ադրբեջանական քաղաքականությունը, որը մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: