հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մի խումբ իրանցի պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման

Մի խումբ իրանցի պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման

Իրանի մի խումբ պատգամավորներ այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման:

Պատգամավոր, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Ամուեին հայտնել է, որ այսօր առավոտյան հանձնաժողովի մի շարք խորհրդականներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին սահմանամերձ շրջան, տեղեկացնում է  Mehr-ը:
 
Նա, մասնավորապես, նշել է, որ այցի նպատակն էր սահման այցելելն ու Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների կապակցությամբ հարցեր քննարկելը:
 
՛՛Այցի ընթացքում կուսումնասիրվեն Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների հետեւանքներն Իրանի սահմանամերձ շրջաններում՛՛,-ասել է Աբոլֆազլ Ամուեին՞
 
Հիշեցնենք, որ ավելի քան 20 ականանետ ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի հետեւանքով ընկել է Իրանի հյուսիս-արեւմտյան Արդեբիլ նահանգի Ասլանդոզ շրջանում:
Թեհրանը շեշտել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները եւ կարգավորել հակամարտությունը երկխոսության ճանապարհով, ինչպես նաեւ նախազգուշացրել է երկու կողմերին Իրանի հողի վրա սխալմամբ կրակ բացելու մասին:
 
 

  • Կիսվել: