Մեծ Բրիտանիան խոչընդոտել է ՄԱԿ-ի ԱԽ-ին` ընդհանուր դիրքորոշում ունենալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում
Պաշտոնական Լոնդոնը խոչընդոտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` ընդհանուր դիրքորոշում ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, տեղեկացնում է ИА Реалист-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ խորհրդի անդամ երկրներից մեկը խափանել է ՄԱԿ-ի Ախ-ի` Արցախի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման համակարգումը:
Ըստ նրա` խոսքը Խորհրդի միասնական դիրքորոշման, հրադադարի, երրորդ երկրների միջամտության անթույլատրելիության և հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին էր:
Քանի որ քննարկումը փակ ձևաչափով էր, ուստի Քոչարյանն ինքը հրաժարվեց անվանել այդ երկիրը: