երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեծ աշխատանքներ են տարվել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Մեծ աշխատանքներ են տարվել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Ընթացիկ տարում մեծ աշխատանքներ են տարվել Արցախի օկուպացված տարածքների մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանման ուղղությամբ: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մշակույթի ոլորտին վերաբերող հարցերին, այս մասին ասաց ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մշակույթի ոլորտում իրականացվող տարբեր ծրագրերով` աջակցություն է ցուցաբերվել Մարտունու, Ճարտարի, Ասկերանի, Աստղաշենի, Մարտակերտի արվեստի դպրոցներին` ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթին դպրոցների սաների մասնակցության ապահովման համար: Կարողացել ենք որոշ գույքային համալրումներ կատարել մշակույթի տարբեր համույթներում և 2022թ. շարունակելու ենք: Ինչպես նաև «ՀՀ և արտերկրի հետ համագործակցություն» ծրագրի շրջանակներում արվեստի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ենք կազմակերպել: Կարողացել ենք պահել Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որը թեպետ դեռևս շրջիկ է և անհասցե, բայց շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքը: Թանգարանային գործի զարգացման շրջանակներում ևս աշխատանքներ ենք իրականացրել: Երիտասարդության իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագրերով, ոչ ֆորմալ կրթության շրջանակներում, զգալի աշխատանքներ են տարվել, հատկապես` ազգային արժեքների կողմնորոշման, ամրապնդման առումով: Արժևորում եմ նաև գորգերի ցուցահանդես-մրցույթը, որին մասնակցել են նաև Հադրութի արվեստի դպրոցի աշակերտները»,- նշել է Լ. Ղարախանյանը:

  • Կիսվել: