«Merieux» բարեգործական հիմնադրամը հումանիտար օգնություն է տրամադրել Մաճկալաշեն համայնքի բնակիչներին
Այսօր «Թուֆենկյան» ֆրանսիական «Merieux» բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները բարեգործական նախաձեռնությամբ այցելել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնք, գրում է artsakhpress.am-ը:
Պատվիրակության կազմում էր նաև Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ Գևորգ Կերպենեկյանը։ Այցի նպատակն էր «Merieux» բարեգործական հիմնադրամի կողմից հումանիտար օգնության տրամադրումը գյուղի բնակչությանը։

Պատվիրակության անդամները տեղում ծանոթացել են նաև պատերազմի հետևանքով վնասված տներին, քննարկել դրանց վերանորոգման ծրագրերի ֆինանսավորման հարցը։






