կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խաղողի այգիներում 10-15 բնակիչ էր աշխատում, երբ ադրբեջանական կողմն անկանոն կրակ բացեց. Մաճկալաշենի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում

Խաղողի այգիներում 10-15 բնակիչ էր աշխատում, երբ ադրբեջանական կողմն անկանոն կրակ բացեց. Մաճկալաշենի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում

Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը InfoPort.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ ադրբեջանական կողմի՝ կրակ բացելու դեպքի առնչությամբ:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Խաղողի այգիները գյուղի մեջ չեն, այլ գյուղի հարեւանությամբ են։ Մոտ 10-15 մարդ էր աշխատում։ Ադրբեջանական կողմն անկանոն կրակ բացեց... Ուզում են խանգարել, որ չաշխատենք... Աշնանը որ աշխատում էինք, չէին կրակում, հիմա ինչո՞ւ են կրակում... Երեւի ինչ-որ հարցեր կան՛՛:

Ավանեսյանն ասաց, որ բացի այն, որ ադրբեջանական կողմը փորձում է խանգարել իրենց աշխատանքներին, համայնքին էլ շատ քիչ հողատարածք է մնացել 44-օրյա պատերազմից հետո:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի ՆԳՆ-ն հաղորդել է, որ երեկ՝ մարտի 23-ին եւ այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել եւ կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

 
 

 

  • Կիսվել: