հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զոհված զինծառայողների հարազատները մեռելոցին  կարող են անվճար տրանսպորտով Ստեփանակերտից Եռաբլուր գնալ

Զոհված զինծառայողների հարազատները մեռելոցին կարող են անվճար տրանսպորտով Ստեփանակերտից Եռաբլուր գնալ

Առաջիկա մեռելոցին՝ ապրիլի 18-ին, զոհված զինծառայողների հարազատները հնարավորություն կունենան անվճար տրանսպորտով՝ Ստեփանակերտից Երևան՝ Եռաբլուր գնալ՝ այնտեղ ամփոփված հերոսների շիրիմներին այցելության: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զին.ծառայողների հարազատների միությունն է հանդես եկել նման նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով կազմակերպությանը հասցեագրվող դիմումները:  Ծրագիրն իրականացվելու է պետական աջակցությամբ:

  • Կիսվել: