հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեր զորքը հստակ տիրապետում է իրավիճակին. Հովհաննիսյան

Մեր զորքը հստակ տիրապետում է իրավիճակին. Հովհաննիսյան

Այս պահին ընթանում են բանակցություններ, և եթե ռազմագերիների մասով հնարավոր լինի պայմանավորվածություն ձեռք բերել, մենք առաջինը դրա մասին կհայտնենք: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գերիների ու քաղաքացիական անձանց հետ կապված հարցերին:

Նա խոսեց նաև վիրավորների թվի մասին՝ ասելով, որ պետք է հետևել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այսօր ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի արած հայտարարությանը այն մասին, թե ադրբեջանցի զինվորները սկսել են հայտնվել ՀՀ ԶՈւ-ի համազգեստներով:

՛՛Նման դեպքեր եղել են, ունենք փաստեր, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել, դրանք ռազմական գաղտնիք են պարունակում՛՛: 

Հովհաննիսյանը նշեց նաև, որ պատերազմը սաստիկ է, դաժան է, մարտական գործողությունները խիտ են , հագեցած, շատ արագ են ընթանում:

՛՛Մեր զորքը հստակ տիրապետում է իրավիճակին, մարտունակ է, մարտական ոգին շատ բարձր է, ես օրվա ընթացքում զանգեր եմ ստանում զինվորներից, սպաներից, որոնք ասում են՝ այդ ինչ ծայրահեղ քննարկումներ են ձեզ մոտ: Հաղթելու ենք վստահաբար՛՛,-հավելեց նա: 

  • Կիսվել: