ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր հերոսական զինված ուժերը ծանր հարվածներ են հասցնում մարդասպաններին. Սինանյան

Մեր հերոսական զինված ուժերը ծանր հարվածներ են հասցնում մարդասպաններին. Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր ուղիղ միացմամբ պատասխանել է հայրենակիցների հարցերին՝ ներկայացնելով պատերազմական իրավիճակը։ 

Սինանյանը նշել է. ՛՛Թուրքիան իր խամաճիկ և իրականում պետականության որևէ նշույլ չունեցող Ադրբեջանի հետ միասին մեր դեմ է նետել իրենց զինված ուժերին, զենքն ու զինամթերքը, տարբեր տեռորիստական խմբավորումներ Սիրիայից՝ այն հույսով, որ կարողանալու են մեզ ահաբեկել, սակայն արդեն ութերորդ օրվա ավարտն է, ու մեր հերոսական զինված ուժերը, կամավորները դիմադրում են, պահում մեր սահմանները և շատ ծանր հարվածներ են հասցնում մարդասպաններին՛՛:

Նրա խոսքով՝ այս ողջ ընթացքում Ադրբեջանը չի կարողացել որևէ արդյունքի հասնել:

Սինանյանը կոչ արեց Սփյուռքին շարունակել հայրենիքին օգնություն ցուցաբերել և ասաց, որ սփյուռքահայերը կարող են իրենց աջակցությունը հայտնել՝ նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին: 

Մանրամասները՝ ստորև.

  • Կիսվել: