կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեքենայով եկել եմ, իջել, բարևել ադրբեջшնցի ոստիկաններին, նորից նստել մեքենան, շարժվել դեպի Հայաստան․ Սամվել Բաբայան

Մեքենայով եկել եմ, իջել, բարևել ադրբեջшնցի ոստիկաններին, նորից նստել մեքենան, շարժվել դեպի Հայաստան․ Սամվել Բաբայան

Երբ ես յոթ-ութ ամիս առաջ մտնում էի արդեն շրջափակված Արցախ, Հայաստանի քաղաքական դաշտը խոսում էր, թե ես ինչպես եմ մտել Արցախ։ Ես էլ ասացի՝ Արցախն ինձ համար այնպես է, որ երբ ուզեմ, մտնելու եմ, երբ ուզեմ՝ դուրս եմ գալու։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՛՛Միասնական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ բոլորի մոտ զարմանք է առաջացրել իր՝ անվնաս սահմանն անցնելու փաստը, մինչդեռ ինքն Արցախի հերոս է, իսկ Ադրբեջանի տեսանկյունից՝ հանցագործ։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես բոլոր քաղաքացիների նման այդ մեքենայով եկել եմ, իջել, ադրբեջանցի ոստիկաններին բարևել, 15 մետր քայլելով անցել, ևս մի ոստիկանի բարևել, նստել մեքենան ու շարժվել։ Ես ինձ վրա վստահ եմ եղել։ Խնդիրն այն է, որ այդ մարդիկ, որոնք ասում են, որ իրենք հերոս են, հիմա նստել սպասում են։ Ո՞ւմ են սպասում՛՛:

Հաղորդավարի դիտարկմանը, թե մարդկանց, որոնք Սամվել Բաբայանից շատ ավելի քիչ վնաս են տվել Ադրբեջանին, փորձում են ձերբակալել, մինչդեռ Բաբայանն անխոչընդոտ անցել է սահմանը, Բաբայանը պատասխանել է, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են դիմել Ադրեջանին և հրապարակել սահմանին արված տեսագրությունները իր խոսքերի իսկության մեջ համոզվելու համար։

Խոսելով Ադրբեջանի ներկայացրած ցուցակների ու անձնագրերի ստուգման մասին՝ Սամվել Բաբայանը նշել է, որ ադրբեջանցի ոստիկանները երիտասարդ էին և չէին կարող ճանաչել իրեն, իսկ անձնագրերն անցակետում չեն ստուգվում։

՛՛Ոչ մեկի անձնագիրը չեն նայում։ Իջնում ես, վարորդը բացում է բեռնախցիկը, դու քայլելով անցնում ես, սքաներով անցնում է մեքենան, և նստում ես. վե՛րջ՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: