ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք պետք է առավելագույնս անենք՝ ԼՂ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փաշինյան

Մենք պետք է առավելագույնս անենք՝ ԼՂ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փաշինյան

Բանակցային գործընթացը ֆեյք գործընթաց եմ անվանել այն պատճառով, որ այն եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լիտվայում իր արած հայտարարությանը՝ բանակցային գործընթացը ֆեյք համարելու հետ կապված:

Նա նշեց. ՛՛1998 թվականից Լեռնային Ղարաբաղը դուրս է թողնվել բանակցային սեղանից։ 1999 թվականին ՀՀ-ն ընդունել է կոնսենսուսի շրջանակներում Եվրոպայում անվտանգության խարտիան: Հաջորդը, երբ 2000-ականներին ՀՀ-ն ԼՂ հարցի կարգավորման համատեքստում քննարկել է տարածքների փոխանակման բանաձևը և առաջարկել է, որ Մեղրիի շրջանը հանձնի Ղարաբաղը ստանալու դիմաց, սրանով ամբողջացել է, որ ՀՀ-ն երեք քայլանի գործողությամբ ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Սա է պատճառը, որ ես այդ բանակցային գործընթացը անվանել եմ ֆեյք՛՛:

Ըստ վարչապետի՝ երբ Ադրբեջանը եւ մյուսներն ասում են՝ տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ինքնորոշման սկզբունքը իրար չեն հակասում, եւ Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, դա ասում էր՝ հիմնվելով 1998-1999 թվականների ՀՀ արտաքին քաղաքականության եւ կառավարության գործողությունների վրա:

Փաշինյանն ասաց. ՛՛Դրա համար է, որ ասել եմ՝ զրոյական կետից է պետք սկսել բանակցային գործընթացը: Դրա համար է, որ ասել եմ՝ եկեք պարզաբանենք, թե մադրիդյան սկզբուքներն ի՛նչ են նշանակում, արդյոք այդ սկզբունքներով հնարավո՞ր է, որ Արցախը ստանա կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս:

Մենք պետք է առավելագույնս անենք ԼՂ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Կենաց ասելով չէ, այս գործընթացում մենք սահմանափակված ենք այն փաստաթղսթերով եւ գործողություններով, որը ձեր քաղաքական ղեկավարի քվեարկությամբ ընդունվել է ՀՀ կողմից որպես միջազգային հարաբերությունների ընդունելի կանոն: Մենք դրանով սահմանափակված ենք եւ ամեն ինչ կանենք, որ այդ սահմանափակումները հաղթահարենք՛՛:

  • Կիսվել: