երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Մենք կանգուն ենք մեր լեռների պես». Ստեփանակերտում ասմունքի մրցույթ է կազմակերպվել

«Մենք կանգուն ենք մեր լեռների պես». Ստեփանակերտում ասմունքի մրցույթ է կազմակերպվել

Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ, Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցում տեղի է ունեցել ԱՀ ԿԳՄՍ նախարարության Արտադպրոցական բաժնի կողմից կազմակերպված ասմունքի մրցույթի հանրապետական փուլը։

Մրցույթը կրում էր «Մենք կանգուն ենք մեր լեռների պես» խորագիրը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Հանրապետական փուլ անցել են 48 աշակերտներ` ինչպես հանրապետության հանրակրթական դպրոցների, այնպես էլ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաներ։ Մրցույթը անց է կացվել տարիքային երկու խմբով՝ 9-12 տարեկանների և 13-16 տարեկանների շրջանում։ Աշակերտները շատ լավ են պատրաստվել մրցույթին։ Ներկայացնում են հիմնականում հայ գրողների հայրենասիրական բանաստեղծություններից, կան նաև հեղինակաին ստեղծագործություններ»,-նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության Արտադպրոցական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանը։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն, իսկ ակտիվ մասնակիցները կստանան նվերներ։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: