Ադրբեջանի իշխանությունները սկսում են բնակեցնել օկուպացված Ստեփանակերտը
Ադրբեջանի իշխանությունները սկսում են բնակեցնել օկուպացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։
«Մեծ ծրագրերի» մասին հայտարարվել է Ադրբեջանի Հանրապետության փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են օկուպացված Ստեփանակերտի բնակեցումը սկսել արվարձաններից։