կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մենք չե՛նք խնդրելու զինադադար, մենք  պիտի պարտադրե՛նք զինադադար․ Արցախի նախագահ (տեսանյութ)

Մենք չե՛նք խնդրելու զինադադար, մենք պիտի պարտադրե՛նք զինադադար․ Արցախի նախագահ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպել է կամավորականներին։ Նա նշել է, որ զորքերը հյուսիսում հաջողություններ են գրանցում։

«Հիմնականում հյուսիսում մեր զորքերը հաջողել են: Զրուցել եմ Հաթերքի գումարտակի հրամանատարի հետ: Զեկուցում է այնպես, կարծես սովորական զորավարժություն լինի: Ասում է՝ ամեն դիրքի վրա հարյուր հոգով հարձակվել են, հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ է, էլի են հարձակվելու․ դա էլ ենք հետ մղելու։ Հարցը լուծվելու է շատ կարճ ժամանակում»,- նշել է Արցախի նախագահը՝ շեշտելով, որ բոլոր հրամանատարների զեկույցները նույն կերպ են։

Նա նշել է, որ ամենածանր մարտերը հյուսիսում՝ Թալիշում, ու հարավում են ընթանում։ «Տանկերով գալիս են, խփում ենք, վառվում են, նորից են գալիս, նորից ենք խփում՝ վառվում են: Ոչ հաշվում ենք, ոչ էլ  հավես  ունենք  հաշվելու։ Խփելու ենք այնքան, մինչև ուշքի գան»,- նշել է Արցախի նախագահը։

Արայիկ Հարությունյանն իր խոսքում շեշտել է, որ այժմ որոշվում  մեր սերունդերի, մեր հայրենիքի ապագան և սա մեր արաժանապատվության հարցն է․ «Կանգնած ենք մինչև վերջ: Մենք չե՛նք խնդրելու զինադադար, մենք  պիտի պարտադրե՛նք զինադադար»։

Ըստ նախագահի՝ զինադադար խնդրելը կլինի ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վախճանը․

«Կռվում ենք Թուրքիայի դեմ, իսկ Թուրքիային հետաքրքիր չի Արցախը։ Թուրքիան հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ՝ իր պանթուրքիզմի ծրագիրն իրականացնելու համար»։

 

 

  • Կիսվել: