ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկել են Ստեփանակերտի  Թումանյան 91 թաղամասի բարեկարգման աշխատանքները

Մեկնարկել են Ստեփանակերտի Թումանյան 91 թաղամասի բարեկարգման աշխատանքները

Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Թումանյան 91 հասցեի նորակառույց թաղամասում մեկնարկել են տարածքի բարեկարգման աշխատանքները։

 ️Ինչպես հայտում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից, կառուցապատման վերջին փուլով նախատեսվում է իրականացնել թաղամասի ներքին և արտաքին հատվածների մայթային ու ճանապարհային հատվածների ասֆալտապատման աշխատանքները։
 ️Ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 10․500 քառ․մետր ճանապարհային և 5000 քառ․մետր մայթային հատվածներ։

 Ներկայումս կատարվում են բակային տարածքի եզրաքարերի շարման աշխատանքները։
Կառուցապատումն իրականացնում է «Քարավան» ՍՊ ընկերությունը։

  • Կիսվել: