կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեկնաբանություններն ավելորդ են․ Մասիս Մայիլյանը հերքում է

Մեկնաբանություններն ավելորդ են․ Մասիս Մայիլյանը հերքում է

Մարտի 3-ին մի քանի կեղծարարներ տեղեկություն են տարածել այն մասին, որ իբր նախորդ օրվա երեկոյան իրենք տեղեկացել են ՌԴ իմ մուտքը արգելելու որոշման մասին։ Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։

«Իսկ այսօր էլ մի «փաստաթուղթ» են սարքել, ըստ որի «որոշումն» ընդունվել է մարտի 11-ին։ Այսինքն՝ նրանք նույնիսկ իրենց կեղծիքների ժամանակագրությանը չեն հետևում։ Ավելորդ չէ նշել, որ մարտի 3-ի ապատեղեկատվությունը գրեթե միաժամանակ հրապարակել են որոշ հայաստանյան և ադրբեջանական կայքեր։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են» - գրել է նա։

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Տելեգրամի «Ереванская телебашня»  ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում էր Մասիս Մայիլյանի՝ ՌԴ մուտքի արգելքի սահմանումը։

 

  • Կիսվել: