շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկ օրում ԼՂ է ժամանել 540, իսկ ընդհանուր` 44 600 փախստական․ ՌԴ ՊՆ

Մեկ օրում ԼՂ է ժամանել 540, իսկ ընդհանուր` 44 600 փախստական․ ՌԴ ՊՆ

Նախօրեին ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ է ժամանել 540 փախստական, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: Բացի այդ, խաղաղապահները շարունակում են շուրջօրյա հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը,  հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել ավելի քան 44,6 հազար փախստական։

  • Կիսվել: