շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 1110 տեղահանված

Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 1110 տեղահանված

Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է հասել 1136 մարդ: Ավտոբուսների շարժը, որով Լեռնային Ղարաբաղի բնակիչները տուն էին վերադառնում, վերահսկվում էր Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների կողմից՝ հղում անելով  tvzvezda.ru-ին, գրում է1lurer.am-ը։

«Երբ իմացա, որ ռուս զինվորներն այստեղ են, հասկացա, որ կնոջս հետ կշարունակենք ապրել Լեռնային Ղարաբաղում: Ես միշտ ասել եմ, որ ռուս ժողովուրդը մեր եղբայրներն են»,- զինվորականներին շնորհակալություն է հայտնում արցախցի ​​Միխայիլը:

Ռուսաստանի Դաշնության ռազմական խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և 23 դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանումը՝ ապահովելով քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական ​​բնակության վայրեր: Զինվորականները մարդասիրական օգնություն են տրամադրում և վերակառուցում քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 36 հազար արցախցի է արդեն վերադարձել  Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական ​​բնակավայրերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին հրամանագրի ստորագրումից ի վեր:

  • Կիսվել: