կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մեկ օրում Արցախ է վերադարձել 1136 արցախցի

Մեկ օրում Արցախ է վերադարձել 1136 արցախցի

Ռուսական խաղաղապահ ուժերի օժանդակությամբ մեկ օրում Արցախ են վերադարձել 1136 տեղահանված արցախցիներ: Խաղաղապահ գործողության ամբողջ ընթացքում՝ ավելի քան 36 հազար: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կոնաշենկովն ասել է. ՛՛Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից նախկին բնակության վայր է վերադարձել ևս 1136 մարդ: Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է ավելի քան 36 հազար տեղահանված արցախցու անվտանգ վերադարձը՛՛:

  • Կիսվել: