չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Շուշիի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Շուշիի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության բաժինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը։

«Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Հոգեւոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայությունները Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաեւ վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։

Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: