ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մայիլյանը քաղաքական խորհրդատվություններ է սկսել և մոտ օրերս կտեղեկացնի իր հետագա քայլերի մասին

Մայիլյանը քաղաքական խորհրդատվություններ է սկսել և մոտ օրերս կտեղեկացնի իր հետագա քայլերի մասին

Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում մարտի 31-ին այս ծանր պայմաններում իմ օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին, իմ քաղաքական թիմակիցներին, մեր բոլոր աջակիցներին ու համակիրներին: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի գրառման մեջ։

Մարտի 31-ի արցախյան համապետական ընտրությունները կայացել են արտառոց և աննախադեպ պայմաններում։ Չանսալով ընտրությունները հետաձգելու՝ ԱՀ նախագահի թեկնածուների մեծ մասի և խորհրդարանական ընտրություններում ներգրավված մի շարք քաղաքական ուժերի կոչին ու պահանջին, Արցախի ինշխանություններն, այնուամենայնիվ, որոշել են ցանկացած գնով ավարտին հասցնել ընտրական գործընթացը։

Նշված արտակարգ պայմաններում անհնար է եղել ապահովել միջազգային դիտորդների մասնակցությունը, իսկ հայաստանյան դիտորդական առաքելությունը վտանգից խուսափելու համար ստիպված է եղել հընթացս փոխել դիտորդության մեթոդաբանությունը և իրականացնել այդ առաքելությունը ոչ նախատեսված ծավալով։ Այժմ քաղաքական խորհրդատվություններ ենք անցկացնում և մոտ օրերս հանրությանը կտեղեկացնենք մեր հետագա քայլերի մասին:

  • Կիսվել: