երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մասիս Մայիլյանի քաղաքական թիմը հերքել է ՌԴ մուտքի արգելքի մասին ԶԼՄ-ների հրապարակումը

Մասիս Մայիլյանի քաղաքական թիմը հերքել է ՌԴ մուտքի արգելքի մասին ԶԼՄ-ների հրապարակումը

Արցախի արտաքին գործերի նախարար, նախագահի թենկածու Մասիս Մայիլյանի քաղաքական թիմը հերքել է ՌԴ մուտքի արգելքի մասին ԶԼՄ-ների հրապարակումը:

«Պարոն Մայիլյանն արդեն հայտարարել է, որ դա ապատեղեկատվություն է: Դա սեւ փիառի դասական օրինակ է, որը որոշ ԶԼՄ-ներ կիրառում են Մասիս Մայիլյանի դեմ արդեն մի քանի ամիս»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մայիլյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ Գեղամ Բաղդասարյանը:

Ավելի վաղ «Հրապարակը» տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ՌԴ-ն արգելել է Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը 5 տարի ժամկետով:

  • Կիսվել: